Մամլո հաղորդագրություն - Մականուն Գալուստ Սահակյանի համար

4

Մամլո հաղորդագրություն - Մականուն Գալուստ Սահակյանի համար

[Humour]   payqar.net

Սույն տարվա մարտի 21-ին Պայքար էլեկտրոնային թերթը պատիվ ունի Գալուստ Սահակյանին շնորհելու Նաֆթալին ԳալՍտրուկ Քիսաչի մականունը: Սույն տիտղոսը, ընդունված կարգի համաձայն, պատվոգրի տեսքով կուղարկվի հասցեատիրոջը:

Արձագանքելով վերոհիշյալի վերջերս հայտնած այն հիասթափությանը, թե մինչ օրս իրեն պատիվ չի վիճակվել ձեռք բերել մականուն, Պայքարը, առանց ավելորդ ձգձգումների, մարտի 11-ին նախաձեռնեց մականվան առաջարկների հավաքագրում: Հիացմունք ապրեցինք, տեսնելով ընթերցողների պատրաստակամության և հնարամտության աստիճանը. առաջադրվեց միանգամայն խոսուն և դիպուկ 100-ից ավել անուն: Օգտվելով առիթից, մեր և քննարկման առարկայի անունից հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը բոլոր մասնակիցներին:
Պայքարը, այս աննախադեպ ակտիվության արդյունքում, ընդամենը երեք օր անց՝ մարտի 14-ին ստիպված էր դադարեցնել այդ հոսքն ու անմիջապես կազմակերպել քվեարկություն լավագույն երեք մականուններն ի հայտ բերելու համար՝ նախապես կատարելով դժվարին ընտրություն առավել հաջողված 10 անուններն առանձնացնելու հարցում: Այսպիսով, ընտրվեց հետևյալ տաս մականունը՝ Գազել Գալուստ, Շակալ, Նաֆթալին, Գազել Էֆենդի, Բրեժնև ձաձա, Մոլլա Գալուստ, ԳալՍտրուկ (Ստահակյան), Քյալամ Գալուստ, Քիսաչի և Անհամ: Այդ ընտրության դժվարությունը պատկերացնելու համար, ներկայացնենք մի քանի տարբերակ, որ նույնիսկ այս տասնյակում չընդգրկվեց. Բաղդադի Գալուստ, Անպոչ Գդալ, Խուրդա Գալուստ…
Ընդամենը մեկ շաբաթ անց՝ այսօր, արդեն հայտնի են լավագույն երեք անունները՝ Նաֆթալին, ԳալՍտրուկ և Քիսաչի: Ընտրությանը մասնակցել է 550 մարդ՝ տալով 904 քվե (յուրաքանչյուր ոք իրավունք ուներ քվեարկելու առավելագույնը երեք տարբերակի օգտին): Ի դեպ, այս ընտրությունը վերջին 11 տարիների ընթացքում Հայաստանում կատարված միակ արդար ընտրությունն էր՝ միանգամայն լեգիտիմ: Ցավով պետք է նշենք, որ, խախտման փորձեր արվեցին, սակայն Պայքարը անմիջապես հայտնաբերեց խախտումները, պատժեց մեղսագործներին, արձ անագրեց խախտման մանրամասները և ամենայն թափանցիկությամբ կատարեց վերահաշվարկ:
Պատվոգիրը (իրական չափ)

Քվեարկության արդյունքները
ՄԱԿԱՆՈՒՆ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԱՄԱՐ
* Նաֆթալին (29.0%, 162 քվե)
* ԳալՍտրուկ (Ստահակյան) (27.0%, 146 քվե)
* Քիսաչի (24.0%, 131 քվե)
* Գազել Գալուստ (17.0%, 93 քվե)
* Շակալ (16.0%, 90 քվե)
* Մոլլա Գալուստ (13.0%, 74 քվե)
* Գազել Էֆենդի (13.0%, 70 քվե)
* Քյալամ Գալուստ (10.0%, 57 քվե)
* Անհամ (8.0%, 44 քվե)
* Բրեժնև ձաձա (7.0%, 37 քվե)
Քվեների ընդհանուր քանակը - 904
Մասնակցել է 550 մարդ:


Կարդացեք այս հոդվածի բուն տարբերակը »

Payqarի նկարը
Payqar – 51 շաբաթ 8 ժամ առաջ – Աջակցվել է 50 շաբաթ 1 օր առաջ

Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

Quick Sign Up on Khosq

Please choose a password for your account; it must be no more than 30 characters.
CAPTCHA
Image CAPTCHA

Վերջին Կարծիքները

nazarian
Love it :)
(23 շաբաթ 6 օր առաջ)
aren
Canot em patmvacqin, ev
(26 շաբաթ 2 օր առաջ)
fanddorian
Շնորհակալությո
(30 շաբաթ 1 օր առաջ)
Vikul
Apres...
(30 շաբաթ 1 օր առաջ)
fanddorian
Verjn a!!!
(30 շաբաթ 1 օր առաջ)
astghik zvezda
ays film@ korekt dzevov
(32 շաբաթ 5 օր առաջ)
Vanasb
I dont know if this is funny
(36 շաբաթ 10 ժամ առաջ)
MM
Karcum em vor Zarikin e
(38 շաբաթ 3 օր առաջ)