Նիկոլ Փաշինյան - Սիրելի ժողովուրդ [Audio]

4

Նիկոլ Փաշինյան - Սիրելի ժողովուրդ [Audio]

Լրանում է 2008 թվականի մարտի 1-ի մեկ տարին։


Այսօր, նախեւառաջ, մենք հոգով ու մտքով այն ընտանիքների հետ ենք, որոնց
սիրելի որդիները, եղբայրները կամ ամուսինները զոհ գնացին մարտի 1-ին։
Այսօր մեր աղոթքները առ Աստված առնվազն տասը զոհերի հոգիների
խաղաղությունն են հայցում։
Մարտի 1-ը, սակայն, սգի օր չէ. մարտի 1-ը քաղաքացիական գարունի առաջին օրն
է, այդ օրը Հայաստանի քաղաքացին արտահայտեց սեփական երկրում իշխանություն
ու տնօրեն լինելու, արժանապատիվ եւ օրինական կյանքով ապրելու իր վճիռը եւ
ապացուցեց, որ ի վիճակի է սեփական ձեռքերով պաշտպանել իր իրավունքը։ Սա
բեկումնային պահ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ, երբ Հայաստանի
ժողովուրդը բարձր հայտարարեց, որ եթե պետությունը չի ծառայում մարդու
անվտանգությանն ու բարեկեցությանը, Սահմանադրությանն ու օրինականությանը`
քաղաքացին նրան կստիպի այդ անել, եւ սա այլեւս մեր քաղաքացիական
գիտակցությունը ամբողջացնող բանաձեւ է` անկախ նրանից, թե ովքեր կլինեն
տվյալ պահին պետական իշխանության ղեկին։


Սա այլեւս այն միակ բանաձեւն է, որ կարող է ապահովել Հայաստանի
պետականության զարգացումը, հզորացումն ու հարատեւությունը, եւ մենք պետք է
առաջնորդվենք հենց այս ուղենիշով։


Ինչ խոսք, մենք մեզ մեղավոր ենք զգում մարտի 1-ի առնվազն տասը զոհերի
առաջ, բայց մեղավորության այդ զգացումը մեզ պետք է մղի գործողությունների,
ավելի հետեւողական ու ավելի կամային պայքարի։ Մենք պետք է ամեն ինչ անենք
այնպիսի Հայաստանի ձեւավորման համար, որտեղ բեսպրեդելն ու
ամենաթողությունը, իշխանության չարաշահումն ու լկտիությունը,
ապօրինությունն ու ժողովրդի կամքի նկատմամբ բռնացման փորձերը խեղդվում են
հենց բնում, մենք պետք է ստեղծենք այնպիսի Հայաստան, որը չի տենչում
սեփական զավակների արյունը։ Նման Հայաստանի երաշխավորը կարող է լինել
միայն ժողովուրդը, այնպիսի քաղաքացին, որը հասկանում է, որ ինքը
բարձրագույն իշխանություն ու տնօրեն է սեփական երկրում եւ ի վիճակի է
իրացնել այդ իշխանությունը։


Մենք «ոչ» ենք ասել օլիգարխիական բեսպրեդելին եւ իշխանական
ամենաթողությանը, մենք «ոչ» ենք ասել հանրային անտարբերությանն ու
վախկոտությանը եւ պարտավորվել ենք մեր երեխաներին փոխանցել արժանապատիվ
կյանք ու իրականություն։


Մենք հավատարիմ ենք այս պարտքին, եւ դրա իրագործման ճանապարհին մեզ չի
կանգնեցնի ոչինչ։ Մեզ չի կանգնեցնի ոչինչ։ Մենք պայքարելու ենք մինչեւ
վերջ եւ անմնացորդ ենք նվիրված այդ պայքարին։
Եւ ուրեմն`


Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Ազատությունը,
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։

Ամփոփելով խոսքս` ես ուզում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ
անել ակտիվորեն ու վճռականորեն մասնակցել Հայ ազգային կոնգրեսի` մարտի
1-ին հրավիրած հանրահավաքին։
Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխւսափելի է` պայքար, պայքար մինչեւ վերջ։


Ուղերձ-լսեք Նիկոլի ձայնը


Պողոս Պետրոսի նկարը
Պողոս Պետրոս – 1 year 5 օր առաջ – Աջակցվել է 52 շաբաթ 21 ժամ առաջ

Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

Quick Sign Up on Khosq

Please choose a password for your account; it must be no more than 30 characters.
CAPTCHA
Image CAPTCHA

Վերջին Կարծիքները

nazarian
Love it :)
(23 շաբաթ 4 օր առաջ)
aren
Canot em patmvacqin, ev
(26 շաբաթ 3 ժամ առաջ)
fanddorian
Շնորհակալությո
(29 շաբաթ 6 օր առաջ)
Vikul
Apres...
(29 շաբաթ 6 օր առաջ)
fanddorian
Verjn a!!!
(29 շաբաթ 6 օր առաջ)
astghik zvezda
ays film@ korekt dzevov
(32 շաբաթ 3 օր առաջ)
Vanasb
I dont know if this is funny
(35 շաբաթ 5 օր առաջ)
MM
Karcum em vor Zarikin e
(38 շաբաթ 22 ժամ առաջ)